«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում գումարվել է բյուրոյի նիստ, որտեղ քննարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի երեխաների համար զարգացող խաղահրապարակների ստեղծումը, որն առաջարկվել էր Ախալքալաքի շարքային բնակիչների կողմից։ Նախագիծը պատգամավորներին դուր եկավ, նրանք, խնդրանքով դիմեցին քաղաքապետարան միջոցներ հատկացնել զարգացնող խաղահրապարակներ ստեղծելու համար։

Մարտի 10-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում քննարկվեց է 3-7 տարեկան երեխաների համար զարգացնող խաղահրապարակների նախագիծը։ Նախաձեռնության հեղինակ Վիտալի Բանգոյանը բյուրոյի քննարկմանը ներկայացրեց խաղահրապարակների երեք տարբերակ:

Բյուրոյի նիստին մասնակցում էին Սակրեբուլոյի պատգամավորներ, քաղաքապետարանի Գույքի և պլանավորման ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը, քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը և նախագծի հեղինակները։

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ Հակոբ Չախմախչյանն ասաց, որ իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրեն առաջարկել են այս ծրագիրը։

«Նրանք ներկայացրեցին նախագծերը, և մենք՝ պատգամավորներս, որոշեցինք հեղինակներին հրավիրել Սակրեբուլո, որպեսզի նրանք ցույց տան, բացատրեն իրենց գաղափարը, թե ինչի համար են պետք այդ հրապարակները»,- ասաց Հակոբ Չախմախչյանը։

Զարգացող խաղահրապարակներ կարելի է ստեղծել մանկապարտեզներում, զբոսայգիներում և այլ վայրերում, որտեղ շատ երեխաներ կան։ Խաղահրապարակները գունեղ են, գեղեցիկ գույնզգույն նկարներով, նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար։ Դրանք նպաստում են երեխաների ընդհանուր զարգացմանը, տարածքի մեջ կողմնորոշման զարգացմանը, ուշադրության կենտրոնացմանը, ակտիվ շարժունությանը, գույների ընկալմանը, մաթեմատիկական կարողությունների զարգացմանը, տրամաբանական մտածողության զարգացմանը և շատ ավելին:

Բոլորը լսեցին, հայտնեցին իրենց կարծիքը, նախագիծը դուր եկավ հավաքվածներին, և որոշվեց այս նախագիծն ուղարկել քաղաքապետարան քննարկման, և այս տարի իրականացվելիք աշխատանքների ցանկում ընդգրկելու նպատակով։