Մարտի 6-ին էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել Խավեթ-Դավնիա-Էրինջա գյուղերում բետոնե ճանապարհի կառուցման համար։ Առաջարկներն ընդունվում են մինչև մարտի 27-ը։ Մրցույթի սկզբնական գինը 2 619 220 լարի է կազմում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Դավնիա-Էրինջա գյուղերի համար բետոնապատումը բազմամյա ծրագիր է, և 2023 թվականին շինարարության համար հատկացվել է 500 000 լարի։ Այս 500 000 լարիից 200 000-ը հատկացվում է բարձրալեռնային հիմնադրամից, իսկ 300 000-ը` տեղական բյուջեից, իսկ 2024-ին կհատկացվի 2 119 220 լարի, որից 2 013 259-ը` բարձրալեռնային հիմնադրամից, իսկ 105 000-ը` տեղական բյուջեից:
Այս ճանապարհը կառուցվում է սկսած 2020 թվականից։ Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի երկարությունը մոտ 5500 մետր է, իսկ լայնությունը՝ 4,5 մետր։ Նախագծի մոտավոր արժեքը կազմում է 2 475 000 լարի:
Նշենք, որ Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհը պետք է վերականգնվեր անցած տարի՝ Համաշխարհային բանկի միջոցներով, սակայն հիմնադրամը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր գումար հատկացնել։