Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն մարտի 6-ին կքննարկի ժողովրդական պաշտպանի թեկնածությունը։
«Քաղաքացիների» օմբուդսմենի թեկնածու Լևան Իոսելիանին կոմիտեի նիստում կներկայացնի սեփական ծրագիրը և կպատասխանի պատգամավորների հարցերին։ Ժողովրդական պաշտպանին ընտրելու համար մարտի 7-ի լիագումար նիստում հնարավոր է քվեարկություն անցկացվի։
Ժողովրդական պաշտպանի ընտրությանը համար պետք է 90 պատգամավորի աջակցություն: Ալեկո Էլիսաշվիլին նախորդ շաբաթ ներկայացրել է Լևան Իոսելիանիի թեկնածությունը։ Ընդդիմության մի մասը աջակցում է նրա թեկնածությունը, իսկ «Վրացական երազանքը» որոշում կկայացնի մեծամասնության նիստում։