ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի հրազեն և ռազմամթերք՝ օրերս իրականացված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում և ձերբակալել 10 մարդու։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության և հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած աշխատանքների արդյունքում 1961 թվականին ծնված Գ.Խ.-ն ձերբակալվել է Թբիլիսիում։ Դատավորի որոշման հիման վրա կատարված խուզարկության արդյունքում իրավապահները որպես ապացույց առգրավել են ավտոմատ հրազեն։

1979 թվականին ծնված Ռ.Ս.-ին Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են հրազեն և ռազմամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստով։ Ոստիկանները, որպես ապացույց, հայտնաբերել են ավտոմատ հրազեն և 16 պարկուճ։

(…)

Հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ինը տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։