2022 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը Վրաստանում բոլոր կուսակցությունները միասին վերցրած ստացել են 742 230 լարի հանգանակություն, որից 370 000 լարին (50%) բաժին է ընկել իշխող կուսակցությանը, երկրորդ տեղում «Պահպանողական շարժում»-ն է (Alt-Info)՝ 158 098 լարիով, իսկ երրորդ տեղում «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունն է՝ 151 337 լարիով, – հայտնում է «Միաջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը։
Կազմակերպության հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի վերջին եռամսյակում «Եվրոպական Վրաստան-Ազատության համար շարժում» կուսակցությունը որպես նվիրատվություն ստացել է 42 255 լարի, «Եվրոպական սոցիալիստներ»-ը՝ 5 100 լարի», «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 3 780 լարի: Մյուս կուսակցություններին նվիրատվությունները հետևյալն են՝ «Վրաստանի լեյբորիստական շարժում»՝ 3 700 լարի, «Էլենե Խոշտարիա-Դրոա (Ժամանակն է)»՝ 3 420 լարի, «Հանուն Վրաստանի»՝ 2 975 լարի, «Ժողովրդի համար»՝ 1 310, «Ազատ Վրաստան»՝ 255 լարի:
Նույն ժամանակահատվածում՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, նվիրատվությունների թվի վիճակագրությունը հետևյալ տեսքն ունի. «Պահպանողական շարժում»՝ 168, «Լելոն Վրաստանի համար» ՝ 14, «Եվրոպական Վրաստան – Ազատության համար շարժում»՝ 13, «Ժողովրդի համար»՝ 12, «Միացյալ ազգային շարժում»՝ 12, «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»՝ 11, «Հանուն Վրաստանի»՝ 10, «Էլենե Խոշտարիա-Դրոա»՝ 8, «Եվրոպական սոցիալիստներ»՝ 4, «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն»՝ 3, «Ազատ Վրաստան»՝ 3 լարի:
Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ «Վրացական երազանք»-ի դոնորներին, ըստ կազմակերպության՝ դրանց մեծ մասը իշխող կուսակցության հետ փոխկապակցված խոշոր բիզնես-խմբերն են: