Ախալքալաքի մունիցիպալիտետը ստացել է 2 000 000 լարիի հատուկ տրանսֆերտ։ Մունիցիպալիտետի Սակրեբուլոն երեկ՝ փետրվարի 27-ին, հիմք ընդունելով ստացված տրանսֆերտը, հաստատեց 2023 թվականի բյուջեի հերթական փոփոխությունը։ Մունիցիպալիտետը պետական միջոցներից 387 719,06 լարի ստացել է նաև աշակերտների տրանսպորտավորման և Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետը պետբյուջեից 200 000 լարի է ստացել հատուկ Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնման համար, որին կավելացվի ևս 300 000 լարի վերականգնումը սկսելու համար։ Եվս 187 719,06 լարի կառավարությունն ուղղորդել է մունիցիպալիտետ, որպեսզի վերջինս ծախսի այն գյուղերի աշակերտների տրանսպորտավորման համար, որտեղ չկա դպրոց, կամ որտեղ դպրոցը հիմնական է։
Реабилитация дороги Хавет-Давниа-Эринджа скоро начнется
2 մլն. լարի հատուկ տրանսֆերտից 1 095 843 լարին կավելացվի բյուջեի ազատ մնացորդին, որպես ինքնաֆինանսավորում Տարածաշրջանային հիմնադրամի և Բարձրալեռ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար: Մնացած 904 157 լարիով մունիցիպալիտետը փոփոխություններ է կատարել բյուջեում և դրանք հատկացրել հետևյալ աշխատանքների համար.
Բյուջեի այս բոլոր փոփոխությունները պատգամավորներն ընդունեցին Սակրեբուլոյի լիագումար նիստում։
Պատգամավորներն այսօր հավանություն են տվել նաև պատգամավորների ծախսերի ավելացմանը, որը տրվում է սակրեբուլոյի անդամի գործունեության իրականացման համար։ Գումարը 670 լարիից դարձել է 750 լարի։ Նշենք, որ այս գումարի ավելացումը հաստատվել էր տարեսկզբից, սակայն հետո այն չեղարկվեց, այժմ կրկին հաստատվեց։
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հաստատված նորմատիվ գները ևս հաստատվեցին: Ամեն տարի Վրաստանի մունիցիպալիտետները, ելնելով իրենց շուկայական գներից, Վրաստանի նախագահի հրամանագրով հաստատում են իրենց մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական հողերի նորմատիվ գները։
Հաստատվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023-2027 թվականների զբոսաշրջության ծրագիրը, սոցիալական աջակցության տրամադրման կարգը և մունիցիպալիտետին առնչվող այլ հարցեր, որոնց մասին Jnews-ն ավելի մանրամասն կգրի իր հաջորդ նյութերում։