Վերջին մեկ ամսվա ընթացքում Ախալքալաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 դեպք: Այս մասին հայտնում է Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Փետրվարին ընդհանուր առմամբ կատարվել է 56 թեստ։ Ինչպես ասում է Տոնականյանը՝ պարբերական թեստավորում չկա, թեստերն արվում են այն մարդկանց, ովքեր դիմում են իրենց կամքով, օրինակ՝ ախտանշանների պատճառով։ Թեև, ըստ նրա, մունիցիպալիտետում հիվանդությունը բավականին տարածված է։
Վիրուսը տարածվում է, բայց քանի որ մահվան ելքեր ու հոսպիտալացման դեպքեր չկան, մարդիկ այն արդեն ընկալում են որպես սովորական, սեզոնային վիրուս։