Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնել է Թուրքիա: Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարությունը՝ հանդիպում է նախատեսված Թուքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ղարիբաշվիլին կայցելի աղետի գոտի` Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ որոնողական աշխատանքներ են իրականացնում Վրաստանի փրկարար ջոկատները:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն և ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։

Հարկ է նշել, որ Թուրքիա այցի պատճառով խորհրդարանում հետաձգվել է Վրաստանի ազգային անվտանգության վերաբերյալ վարչապետի ելույթը: