Երեկ՝ փետրվարի 18-ին, երեկոյան, Ախալքալաքի միջին տարիքի բնակիչների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել։ Որովայնի խոռոչի կտրած-ծակած վերքով Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել Ախալքալաքի բնակիչ Ա.Ռ. Նրան շտապ վիրահատել են, բժիշկները նրա վիճակը նորմալ են գնահատում։
«Վիրավորն այժմ հիվանդանոցում է։ Նրան վիրահատել են, դանակով վիրավորվել է որովայնի խոռոչում, վնասվել է ստամոքսի պատը։ Նա իրեն լավ է զգում, առայժմ կմնա հիվանդանոցում»,- ասացին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից։
Դեպքի մանրամասների, և այն մասին, թե ինչ փաստով է կատարվում նախաքննությունը, ինչպես նաև կան ձերբակալվածներ, Jnews-ը սպասում է ՆԳՆ-ի արձագանքին։