Անցյալ տարի Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է շնորհվել օտարերկրյա տարբեր երկրների 460 քաղաքացիների, որոնցից ամենաշատը՝ 367-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։
ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ մեկ տարում Վրաստանում հումանիտար կարգավիճակ ստացածների թվում 39-ը Աֆղանստանի քաղաքացիներ են, 14-ը՝ չբացահայտված քաղաքացիություն են ունեցել, 13-ը՝ Եմենի, 11-ը՝ Իրաքի, 4-ը՝ Սիրիայի, 4-ը՝ Սոմալիի, 4-ը՝ Ռուսաստանի, 1-ը՝ Եգիպտոսի:
Այս ընթացքում փախստականի կարգավիճակ է ստացել օտարերկրյա 41 քաղաքացի, որից 19-ը՝ Աֆղանստանի, 5-ը՝ Իրանի, 2-ը՝ Ռուսաստանի, 4-ը՝ Եգիպտոսի, 1-ը՝ Թուրքիայի, 1-ը՝ Պակիստանի, 1-ը՝ Սիրիայի և 8-ը՝ անհայտ քաղաքացիություն ունեցող անձ։
Նշված ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացու կարգավիճակից զրկվել է 822 մարդ։ Այստեղից ամենից շատ՝ 310-ն Իրանի քաղաքացիներ են, 40-ը՝ Ռուսաստանի, 77-ը՝ Թուրքիայի, 45-ը՝ Իրաքի, 55-ը՝ Եգիպտոսի, 70-ը՝ Հորդանանի, 36-ը՝ Նիգերիայի, 14-ը՝ Աֆղանստանի, 13-ը՝ Բանգլադեշի:
Անցյալ տարի Վրաստանում ապաստան է հայցել օտարերկրյա 1473 քաղաքացի, որից ամենաշատը՝ 516-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են, 203-ը՝ Թուրքիայի, 194-ը՝ Իրանի, 115-ը՝ Ռուսաստանի, 44-ը՝ Հորդանանի, 31-ը՝ Աֆղանստանի, 27-ը՝ Նիգերիայի, 21-ը՝ Եմենի, 21-ը՝ Հորդանանի, 16-ը՝ Հարավային Աֆրիկայի, 14-ը՝ Բանգլադեշի:
12 ամսում Վրաստանից արտաքսվել է այլ երկրների 165 քաղաքացիներ, որից 29-ը՝ Իրանի, 25-ը՝ Թուրքիայի, 21-ը՝ Ադրբեջանի, 8-ը՝ Ռուսաստանի, 1-ը՝ Ուկրաինայի:
Նույն ժամանակահատվածում ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվել է օտարերկրյա 73 քաղաքացի, այդ թվում՝ Ադրբեջանի 10 քաղաքացի, 23-ը՝ Թուրքիայի, 5-ը՝ Հնդկաստանի, 3-ը՝ Ռուսաստանի:
2021 թվականին Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է տրվել 75 օտարերկրյա քաղաքացու, փախստականի կարգավիճակ՝ 21 քաղաքացու: Որպես ապաստան հայցող գրանցվել է 743 օտարերկրյա քաղաքացի: 2021 թվականին 426 անձի մերժվել է կարգավիճակ շնորհումը: