Եվրամիությունը 60 միլիոն լարի կհատկացնի Վրաստանին՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու,- հայտնում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը։
Ինչպես նշվում է ԵՄ պատվիրակության տեղեկատվության մեջ, անցյալ տարեվերջին ԵՄ-ն 20,87 մլն եվրո (մոտ 60 մլն լարի) է հատկացրել Վրաստանին անհատույց աջակցության համար՝ աջակցելու շարունակական բարեփոխումներին մի շարք ոլորտներում՝ տնտեսական և բիզնեսի զարգացում, գիտելիքներ և հմտություններ, աշխատաշուկայի բարեփոխում, տարածաշրջանային զարգացում, գյուղատնտեսություն, գյուղական զարգացում և սննդի անվտանգություն:
«Վրաստանի բյուջետային աջակցության մեծ մասը մաս է կազմում ոլորտային աջակցության ավելի լայն փաթեթի և զուգորդվում է լրացուցիչ աջակցությամբ, որը հետագայում խթանում է բարեփոխումները, ինչպիսիք են՝ դրամաշնորհները և տեխնիկայի աջակցությունը գյուղական վայրերում ապրողներին՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ծրագրի (ENPARD) կամ փոքր տարածաշրջանային բիզնեսը ԵՄ տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում:
Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն օգնում Վրաստանին՝ https://eu4georgia.eu/eu-support/»,- նշված է ԵՄ պատվիրակության տարածված տեղեկատվության մեջ: