Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով՝ ձյուն, բուք, վատ տեսանելիություն, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի կմ 90-կմ 112 հատվածում (Վրաստան-Հայաստան սահմանին) արգելվում է կցորդիչների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 1 կմ 36,5 կմ հատվածում, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Սակայն Հայաստանի սահմանից տեղեկություն է տարածվում, որ ճանապարհը փակ է, մեքենաները մնացել են ձնակույտերի մեջ, մաքրման աշխատանքներ չեն իրականացվում։ Ճանապարհային վարչությունից հայտնում են, որ ավտոճանապարհը բաց է և անցանելի ավտոմեքենաների համար, արգելվում է միայն կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ինչ վերաբերում է մաքրման աշխատանքներին, ապա վարչության օպերատորը պնդում է, որ մաքրման աշխատանքները շարունակվում են։