Ախալքալաքում սկսվել է փակ ճանապարհների սեզոնը, մի քանի օր անընդմեջ ձյուն է տեղում, սակայն ճանապարհների փակման կամ մասնակի փակման հիմնական պատճառը քամին ու բուքն է։

Այս պահին, ըստ քաղաքապետարանի, Խավեթ գյուղի ուղղությամբ ընթանում են մաքրման աշխատանքներ, հիմնական պատճառն այն է, որ մի գոտին բաց է, և ավտոմեքենաները՝ զիջելով ճանապարհը միմյանց, խրվում են ձնակույտերի մեջ։ Մյուս ուղղություններով ավտոճանապարհները բաց են, թեև դժվարանցանելի։