Հասարակություն 5 Փետրվարի, 2023 • Դեպի Լարս երթևեկությունը կրկին սահմանափակ է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և սառնամանիքի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Մյուս տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝