Այսօր կեսօրին Ախալքալաք-Արագվա ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Վթարը տեղի է ունեցել հարսանիքի շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ:

Ականատեսների խոսքով, հարսանիքի շարասյան մեքենան դուրս է եկել իր ուղղությունից և բախվել է հանդիպակաց ուղղությունով երթևեկող մեքենային:

Ինչպես տեղեկացանք Ապալքալաքի հիվանդանոցից, այս պահի դրությամբ հինգ մարդ է տեղափոխվել կլինիկա, տարբեր վնասվածքներով: Վնասվածքները տարբեր բարդության են, մարմնի տարբեր հատվածներում՝ ողնաշարի, աչքի, երեսի ոսկորների և այլն։ Հիվանդներին, որոնք նյարդավիրաբուժության կարիք ունեն ռեանիմոբիլով կտեղափոխեն Թբիլիսի: Հիվանդանոց տեղափոխվածքների մոր դեռևս նկատելի չեն ներքին օրգանների վնասվածքներ, ներքին արյունահոսություն չկա, սակայն նրանց բուժզննումը շարունակվում է, կարտավում են հետազոտություններ։