Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը արդեն բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Բեռնատարների համար այն փակ է մնում: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:
Մաքրման աշխատանքների շնորհիվ միջազգային նշանակության ճանապարհը արդեն մեկ ժամից ավելի է բաց է։ Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով՝ միայն ձնահոսքի թունելներով։
Մյուս ճանապարհներին սահմանափակումներ չկան։