Հասարակություննորություններ 14 Փետրվարի, 2025 • Ինչպե՞ս նշել Սուրբ Սարգսի տոնը (Video)

Մեր հերթական՝ «Խորհուրդներ մասնագետից» հաղորդումների շարքում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը պատմում է Սուրբ Սարգսի տոնի խորհրդի մասին, ինչո՞ւ է այն նվիրված երիտասարդներին, ինչպե՞ս է հայ եկեղեցին վերաբերվում ժողովրդական սովորություններին և այլնի մասին։

Նա, մասնավորապես, նշում է.

— Սուրբ Սարգսի տոնը նվիրված Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին։ Այս տարի այն կանցկացվի փետրվարի 14-ից 15-ը։

— Տոնի նախօրեին՝ փետրվարի 14-ի երեկոյան ժամերգությունից հետո, Ախալքալաքի եկեղեցում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։

— Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդության հովանավորը, բարեխոսը, և այս օրը երիտասարդները նրա միջնորդությամբ կարող են իրենց խնդրանքն ուղղել Աստծուն։

— Ժողովրդական սովորությունները, օրինակ՝ «քնելուց առաջ աղի բլիթ ուտելը»՝ ապագա կնոջը/ամուսնուն երազում տեսնելու նպատակով կամ «փոխինդով աման դնելը, որ Սուրբ Սարգիսն այնտեղ պայտի հետք թողնի», չեն մերժվում Եկեղեցու կողմից, սակայն, Տեր Նարեկը խորհուրդ է տալիս չընկնել դրանց հետևից և չմոռանալ տոնի իրական իմաստի մասին:

— Այս օրը Տեր Նարեկ Տիգրանյանը խորհուրդ է տալիս եկեղեցի գնալ, մասնակցել պատարագին, ինչպես նաև երիտասարդների օրհնության արարողությանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝