Հաղորդման ընթացքում կպատմենք Բորժոմիում և Նինոծմինդայում «Սամցխե-Ջավախեթիի մեդիա կենտրոնի» նախագծի շրջանակներում ակտիվացած քաղաքացիների մասին, թե ինչպես են երիտասարդները, կանայք, տարեցները, բարձրլեռնային շրջանների բնակիչները ներգրավվում որոշումների կայացման գործընթացում, ինչ արդյունք է տալիս քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը։
«Մասնակցային բյուջետավորում՝ հանուն տեղական համայնքի շահերի» նախագիծն արդեն երկու տարի է գործում է Սամցխե-Ջավաքի երկու քաղաքներում՝ Բորժոմիում և Նինոծմինդայում։
Քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ներգրավվածությունը բյուջեի ձևավորման գործընթացում և շահերի պաշտպանությունը՝ ելնելով համայնքի կարիքներից՝ սա է ծրագրի հիմնական նպատակը։
Երկամյա ծրագրի ամփոփումն ու արդյունքները ներկայացված են այս ծրագրում.