Ջավախքի պահպանվող տարածքներն ներառվել են Գործակալության հեռախոսային հավելվածում: Հավելվածի շնորհիվ պահպանվող տարածքներ այցելելն ավելի է հեշտանում։

Հեռախոսային հավելվածում ներկայացված է մունիցիպալիտետի տեսարժան վայրերը, այն տարածքները, որոնք ներառված են պահպանվող տարածքների մեջ, ինչպես նաև հին բերդ-ամրոցները, թանգարաններ, պատմություն ներկայացնող հին կամուրջներ, ռեստորաններ և այլն։ Զբոսաշրջինկների ուղին ավելի է հեշտանում: Զբոսաշրջիկն այլևս շփոթմունքի մեջ չի ընկնի՝ ո՞ւր գնա, կամ ո՞ր ճանապարհով։ Հավելվածում զետեղված է յուրաքանչյուր պահպանվող տարածքի հեռախոսահամարն ու էլեկտրոնային հասցեն։

Սկզբնական շրջանում, երբ հավելվածը ստեղծվել էր նրանում ներկայացված էր միայն Լագոդեխի պաշտպանվող տարածքները, Մարտվիլիի և Օկացիայի բնության հուշարձանը, Ալգեթիի ազգային պարկը, Բորժոմ-Խարագաուլիի պաշտպանված տարածքները։

Այժմա ավելացել է ոչ միայն Սամցխե-Ջավախեթիի, այլև երկրի բոլոր պահպանվող տարածքները:

Հավելվածը երկու լեզվով է՝ վրացերեն և անգլերեն։ Այն կարող են ներբեռնել ինչպես Android օգտագործողները, այնպես էլ ios։

Կարդացեք նաև՝

Զբոսաշրջիկի ճանապարհը հեշտացնող հավելվածը դեռ առանց Ջավախքի է

Սամցխե-Ջավախքում ընդլայնվում են պահպանվող տարածքները

Անհետացող Կովկասյան կռունկը Ջավախքում