2022 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է 266 երեխա։ Փոխանցում է ռադիո NOR-ը:

Եթե ​​համեմատենք 2020 թվականի ծնելիության վիճակագրությունը, ապա ծնունդների թիվը նվազել է:

2020 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել է մոտ 279 երեխա, իսկ 2022 թվականին՝ 266 երեխա։

Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժնի տվյալներով, քաղաքապետարանը յուրաքանչյուր նորածնի տրամադրում է միանվագ օգնություն՝ 300 լարիի չափով՝ անկախ ընտանիքում երեխաների թվաքանակից։

Օգնությունը նորածինների համար է: Իսկ պետբյուջեից հատկացվող գումարը, որը տրամադրվում է սոցիալական ապահովության գործակալությունը ամսական 100 լարի է կազմում, որը տրվում է մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը։ Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքը ամսական ստանում է 200 լարի՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։