Հասարակություն 14 Հունվարի, 2023 • «Կրակենով» վարակման դեպք Ախալքալաքում դեռ չի գրանցվել

Կորոնավարակի նոր «կրակեն» ենթատեսակը տարածվում է շատ արագ: Թբիլիսիում արդեն «կրակենով» վարակման դեպքեր են հաստատվել: Ախալքալաքում ամանորից հետո կորոնավարակի դեպքեր չեն հաստատվել, սակայն շատ տարածված է սուր շնչառական վիրուսային վարակները։

Սուր շնչառական վիրուսային վարակներից հիմնականում տարածված է ռինովիրուսը կամ ադենովիրուսը։

«Կորոնավարակի դեպքեր չունենք, սակայն բնակչության մեծ մասը հիվանդ է: Ախտանիշները նույնն են՝ ջերմություն, մարմնի ցավ և այլն», — ասում է Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Տոնականյանը հիշեցնում է, որ հիմա շատ տարածված է կորոնավարակի «կրակեն» ենթատեսակը, ինչի պատճառով պետք է շատ զգույշ լինել:

«Եթե մեկ մարդ հիվանդ լինի «կրակենով» և դուրս գա մարդաշատ վայրեր, ապա նա կարող է վարակել բոլորին, վարակը շատ արագ է տարածվում: «Կրակենով» վարակման դեպքեր Ախալքալաքում դեռ չի հաստատվել», — ավելացնում է Առողջապահության կենտրոնի տնօրենը:

Մասնագետը հորդորում է վարակների դեմ պայքարելու համար կարևոր է շնչադիմակ կրել, և անպայման լվացվել ամեն անգամ և օգտագործել հակավիրուսային միջոցներ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝