Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում` ձյան առատ տեղումների և սաստիկ սառնամանիքի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, մնացած տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն իրականացվում է ազատ ռեժիմով: Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: Հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը։
Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական ավտոճանապարհի 30-50 կմ հատվածում՝ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրվում է միայն շղթաներով։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի միջպետական ավտոճանապարհի 30-186 կմ հատվածում, առատ ձյան պատճառով արգելվում է կցորդներով, կիսակցորդներով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը 70-186 կմ հատվածում թույլատրվում է միայն շղթաների կիրառմամբ։ Միջքաղաքային տրանսպորտային միջոցների (երկու կամ ավելի շարժիչ առանցքներով) տեղաշարժն իրականացվում է ազատ ռեժիմով: Ավտոճանապարհի 1-30 կմ հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։