Հասարակություն 10 Հունվարի, 2023 • Թափուր աշխատատեղեր Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում

Ախալքալաքի մունիցիպալիտետի 13 հանրային դպրոցներում տարբեր առարկաների ուսուցիչների թափուր հաստիքներ են հայտարարվել։ Թափուր աշխատատեղերը հիմնականում գյուղական դպրոցներում են։

Կառավարության teacherjobs.ge կայքում պարբերաբար հայտարարվում են դպրոցների թափուր աշխատատեղերը:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն ուսումնական տարին կիսվել է, որոշ դպրոցներում ուսուցիչների պակաս կա։ Գյուղական դպրոցներում հիմնականում պակաս կա անգլերենի, ֆիզիկայի, քիմիայի, վրաց լեզվի և գրականության ուսուցիչների։

2023 թվականի հունվարի 9-ի դրությամբ թափուր հաստիքներ կան հետևյալ դպրոցներում.

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի Ջիվանու անվան դպրոցին անհրաժեշտ է անգլերենի ուսուցիչ 1-ին,5-րդ,6-րդ,7-րդ,8-րդ,9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների համար։ Հայտերի ընդունումը մինչև հունվարի 17-ն է։

Բեժանո գյուղի դպրոցին նույնպես անհրաժեշտ է անգլերենի ուսուցիչ 3-րդ,9-րդ,10-րդ,11-րդ և 12-րդ դասարանների համար։ Դպրոցին անհրաժեշտ է նաև ֆիզիկայի ուսուցիչ 7,8,9,10,11 դասարաններում դասավանդելու համար։ Հայտերի ընդունումը մինչև հունվարի 13-ն է։

Փոքր Սամսարում պահանջվում է վրացերենի ուսուցիչ 9,10,11,12 դասարաններում։

Արագվա գյուղի դպրոցին անհրաժեշտ է ֆիզիկայի ուսուցիչ 7-րդ դասարանում, 3-րդ և 4-րդ դասարաններում «Ես և հասարակություն» առարկայի ուսուցիչ և «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչ՝ 5-րդ դասարանի համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև հունվարի 13-ն է։

Բալխո գյուղի դպրոցին անհրաժեշտ է ֆիզիկայի ուսուցիչ։ Դիմումները ընդունվում են մինչև հունվարի 15-ը:

Հոկամ գյուղի թիվ 2 հանրային դպրոցում պահանջվում է 6-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչ, նաև 9-րդ և 10-րդ դասարաններում՝ կիրառական արվեստի ուսուցիչ։ Դիմումներն ընդունվում են մինչև հունվարի 12-ը:

Ազմանա գյուղի հանրային դպրոցին անհրաժեշտ է կենսաբանության ուսուցիչ՝ 7-րդ,8-րդ և 9-րդ դասարաններում։ Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 12-ը։

Խավեթ գյուղում պահանջվում է 10-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչ։ Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 10-ը։

Օլավերդ գյուղի հանրային դպրոցին անհրաժեշտ է ֆիզկուլտուրայի և սպորտի ուսուցիչ 5-րդ և 6-րդ դասարաններում։ Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 10-ը։

Լոմատուրցխ գյուղի դպրոցին անհրաժեշտ է հատուկ ուսուցիչ, հայտադիմումներն ընդունվում են մինչև հունվարի 15-ը։

Ալաթուման գյուղի դպրոցում պահանջվում է անգլերենի ուսուցիչ 3-ից 12-րդ դասարաններում դասավանդելու համար։

Մարտունի գյուղի հանրային դպրոցի առաջին դասարանին անհրաժեշտ է մաթեմատիկայի ուսուցիչ։ Դպրոցին անհրաժեշտ է նաև 4-րդ դասարանի կիրառական արվեստի, 8-րդ դասարանի հայոց լեզվի ուսուցիչ։ Հայտերի ընդունումը մինչև հունվարի 12-ն է։

Մերենիա գյուղի հանրային դպրոցում պահանջվում է հայերենի (ազգային փոքրամասնությունների լեզու), վրացերենի ուսուցիչ։

Վերատպման կանոն