Չնայած վրացական գինու արտահանումը ռուսական շուկայից կախվածությունից հանելուն ուղղված ջանքերին, այս տարի այն աճել է։

Տասը ամիսների ընթացքում արտահանումն ընդհանուր առմամբ աճել է 6,2%-ով, իսկ կոնկրետ դեպի Ռուսաստան՝ 21,6%-ով։ Արդյունքում, վրացական գինու արտահանման ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է գրեթե 65%։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հոկտեմբերին Վրաստանից արտահանվել է գրեթե 201 մլն ԱՄՆ դոլարի գինի, հայտնում է BM.ge-ն։

Ռուսաստան է արտահանվել 129 մլն դոլարի գինի, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 106 մլն դոլար։

Անցած տարիներին Ռուսաստանի մասնաբաժինը գինու արտահանման մեջ եղել է 60%-ի սահմաններում, իսկ 2021 թվականին այն նվազել է՝ դառնալով 57 տոկոս։