Ախալքալաքում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքում Ամանորյա տոների սկիզբը նշանավորվեց համերգով ու զանգվածային տոնակատարությամբ։
Այս տարի տոնածառը տեղադրվել է Խաս Բախչա զբոսայգում, որը գտնվում է Թամար Թագուհու փողոցում, որտեղ անցկացվում են ամանորյա միջոցառումները։ Գեղեցիկ ձևավորված Խաս Բախչա զբոսայգում և այն փողոցում, որտեղ տեղի է ունենում համերգը, հավաքվել են բազմաթիվ մարդիկ, երեխաներն ու նրանց ծնողները։
Միջոցառումները սկսվել են ժամը 14:00-ին և կշարունակվեն մինչև 19:30-ը:
Սուրբ Ծննդյան տոնավաճառում Ախալքալաքի բնակիչները կարող են գնել տեղական հուշանվերներ, արագ սնունդ, գլինտվեյն, այլ տաք ըմպելիքներ և շատ ավելին: