Ախալցիխեի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղավոր ճանաչել կնոջ նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ, սեռական անհանդուրժողականության հատկանիշներով սպանության փորձի և բռնության մեջ մեղադրվող անձին: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Ըստ քննչական գերատեսչության՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով ապացուցվել է, որ ընտանեկան բռնության և սպառնալիքների համար դատապարտվածը առանձնակի դաժանությամբ մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է հասցրել կնոջը և ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջ մորը։
Բուժօգնության արդյունքում տուժածը փրկվել է։ Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին:
Ախալցիխեի շրջանային դատարանը մեղադրյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 19 տարվա ազատազրկման: