Եվրամիության խորհուրդը հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է:
Ըստ հայտարարության՝ Եվրամիության խորհուրդը Վրաստանին կոչ է անում շարունակել բարեփոխումների ուղին և այն առաջնահերթությունների լիարժեք իրականացումը, որոնք սահմանված են Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ՝ երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար։
«Եվրամիության խորհուրդը տեղյակ է իր բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռնարկած կարևոր քայլերի մասին, որոնք նշվել են 2022 թվականի սեպտեմբերին ԵՄ-Վրաստան ասոցացման 7-րդ հանդիպման ժամանակ: Խորհուրդը կենտրոնանում է Վրաստանի հետ ԵՄ ոլորտային համագործակցության հետագա խորացման վրա՝ հիմնված ԵՄ-Վրաստան Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնված իրականացման վրա»,- ասում է հայտարարության մեջ: