Ախալքալաքի մունիցիպալիտետում գրիպի, սուր շնչառական վարակների և սուր շնչառական վիրուսային վարակների պիկայի փուլը միշտ ընկնում էր հունվար-փետրվար ամիսներին, սակայն արդեն հիմա դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդության պատճառով բացակաները շատ են։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը խուճապի պատճառ չի տեսնում, բայց կոչ է անում պրոֆիլակտիկ միջոցներով կանխել վիրուսային հիվանդությունները։
Ախալքալաքում, քաղաքում և գյուղերում ՍՇՎՎ-ն արագ տեմպերով է տարածվում։ Ըստ բժիշկների, այս տարի վիրուսային հիվանդությունների գագաթնակետը, ինչպիսին է ՍՇՎՎ-ն, սովորականից շուտ է եկել։ Փորձագետները դա պայմանավորում են Վրաստան մեծ թվով էմիգրանտների ժամանումով։
Ախալքալաքի ռոֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը կարծում է, որ անհանգստանալու կարիք չկա:
«Չեմ կարծում, որ հիվանդացության շատ դեպքեր ունենք, ամեն ինչ նորմայի սահմաններում է, կրիտիկական սահմանը չի անցել։ Սա տարածված սեզոնային վիրուս է։ Մինչ այսօր մենք ունեինք Covid-ը, որը գերակշռում էր, և Covid-ի ֆոնին մենք մոռացանք այլ վիրուսների մասին»,- ասում է նա։
Համաճարակաբանի խոսքով, ՍՇՎՎ-ի համար 38,5 աստիճանից բարձր մարմնի ջերմաստիճանը համարվում է նորմալ ջերմություն և սա դասական, սեզոնային երևույթ է։
Ախալքալաքում այժմ ոչ թե գրիպն է տարածված, այլ ՍՇՎՎ-ն (սուր շնչառական վիրուսային վարակ):
Գայանե Ֆիդանյանը խորհուրդ է տալիս անել այն, ինչ անում են սովորական շնչառական հիվանդության դեպքում՝ հնարավորության դեպքում սահմանափակել շփումը այլ մարդկանց հետ, չգտնվել փակ տարածքներում, հաճախ օդափոխել սենյակները, հաճախակի լվանալ ձեռքերը, օգտագործել հակասեպտիկ միջոցներ։ Գայանե Ֆիդանյանը խորհուրդ է տալիս հրաժարվել թաշկինակից և օգտագործել միանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
ՍՇՎՎ-ն միշտ ունենում է բարդություն, որոնցից առաջինը թոքերի բարդությունն է՝ թոքաբորբը, հաճախ այն նկատվում է երեխաների մոտ, նրանք հեշտությամբ են վարակվում։
ՍՇՎՎ-ի ախտանիշներն են՝ հազը, որն ուղեկցվում է կրծքավանդակի ցավով, լարինգիտով և ֆարինգիտով:
Եթե գրիպը սկսվում է հանկարծակի՝ մարմնի ջերմության բարձրացմամբ և մարմնի դողով, ապա ՍՇՎՎ-ի ախտանիշներն աստիճանաբար են ի հայտ գալիս։ Երկու դեպքում էլ քթից արտահոսք է նկատվում։ Այս վիրուսները տարածվում են օդակաթիլային ճանապարհով։