Դեկտեմբերի 2-3-ը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը իր 85-րդ հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համերգային հյուրախաղերով է հանդես եկել Թբիլիսիում։

Դեկտեմբերի 2-ին համույթը ստեղծագործական հանդիպում է ունեցել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, իսկ դեկտեմբերի 3-ին Թբիլիսիի Վախթանգ Սալարիձեի անվան համերգային դահլիճում տեղի է ունեցել համույթի համերգը։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհավորելով վաստակավոր անսամբլին՝ 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթել է շարունակական և բեղմնավոր գործունեություն։

Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։