Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մոլորակի բնակչության 90 տոկոսը Covid-19-ի դեմ իմունիտետ ունի, որն առաջացել է հիվանդության կամ պատվաստման արդյունքում։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը։
«ԱՀԿ գնահատականով, աշխարհի բնակչության առնվազն 90%-ը SARS-CoV-2-ի հանդեպ իմունիտետի որոշակի մակարդակ ունի՝ նախորդող վարակի կամ պատվաստման հետևանքով»,- ասել է նա:
Թեդրոսը հավելել է, որ կորոնավիրուսից մահացության օրական ցուցանիշը մի փոքր նվազել է, սակայն նախորդ շաբաթ մահացել է ավելի քան 8500 մարդ։
«Դա անընդունելի է համաճարակից 3 տարի անց, երբ այդքան գործիքներ կան վարակի կանխարգելման և կյանքեր փրկելու համար», – ասել է նա։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ «օմիկրոնի» ավելի քան 500 ենթաշտամ կա։
Աղբյուրը՝ PanArmenian.net