Հունվարի 1-ից մասնավոր հատվածում աշխատողներին ծննդաբերության արձակուրդում տրամադրվող նպաստը 1000 լարիի փոխարեն կդառնա 2000 լարի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, բավականին խնդրահարույց էր ծննդաբերության արձակուրդի հարցը։

«Մենք քննարկեցինք, որոշեցինք կրկնապատկել մասնավոր հատվածում աշխատողներին աջակցությունը ծննդաբերության արձակուրդում։ Հունվարի մեկից 1000 լարիի փոխարեն, այն կկազմի 2000 լարի։ Մինչ այս, ինչպես հիշում եք, դպրոցների ուսուցիչների դեպքում մենք հաշվի ենք առել բարձրացումը և հաջորդ տարվանից դպրոցի ուսուցիչները լրիվ աշխատավարձ են ստանալու գտնվելով ծննդաբերության արձակուրդում։ Այժմ մենք որոշում ենք ընդունել մասնավոր հատվածում աշխատողների համար, և այդ օգնությունը կկազմի 2000 լարի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։