նորություններ 21 Նոյեմբերի, 2022 • Վրաստանում 15 տարեկան անչափահաս է սպանվել

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական վարույթ է սկսել Զուգդիդիում 15-ամյա դեռահասի սպանության փաստով, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում:

Սպանությունը կատարվել է կիրակի երեկոյան, ֆուտբոլի խաղադաշտի մոտակայքում: 15-ամյա տղան, ով դանակի հարվածներ է ստացել սրտի հատվածում, մահացել է շտապօգնության մեքենայի մեջ:

Տեղի լրատվամիջոցները ենթադրում են, որ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով էլ կատարվել է սպանություն:

Հանցագործությունը ենթադրում է 16-20 տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝