Ախալքալաքի քաղաքապետարանը 2022 և 2023 թվականներին մունիցիպալիտետի ավտոճանապարհների ձնեմաքրման համար տենդեր է հայտարարել։
Տենդերային առաջարկների ընդունումն ավարտվում է նոյեմբերի 21-ին, ժամը 12:30-ին: Տենդերի ընդհանուր նախնական գումարը կազմում է 199 934 լարի, որից 2022 թվականին ձնեմաքրման համար նախատեսված է 100 000 լարին, իսկ 99 939 լարին՝ 2023 թվականին։ Պետք է ձնեմաքրման աշխատանքներ իրականացվեն Ախալքալաք քաղաքի որոշ փողոցներում և գյուղական ճանապարհներին:
Անհրաժեշտության դեպքում պետք է մաքրվեն հետևյալ տարածքները.
Վաչիան-Հոկամ-Քարսեպ-Գոգաշեն՝ 24 կմ
Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա՝ 12,5 կմ
Կարծախ-Ֆիլիպովկա խաչմերուկ՝ 2,5 կմ
Սուլդա-Դադեշ՝ 4 կմ
Կարծախ-Դադեշ խաչմերուկից՝ 2 կմ
Չամդուրա-Մուրջախեթ Վաչիան մայրուղու խաչմերուկից՝ 2,5 կմ.
Խորենիայի ճանապարհը կենտրոնական ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ
Ախալքալաք-Բավրա-Կարտիկամ-Թախչա-Աբուլ՝ 14 կմ
Կարտիկամ-Բուզավեթ՝ 3,5 կմ
Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա՝ 11 կմ
Բակուրիանի-Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ ճանապարհի խաչմերուկ՝ 5 կմ
Բակուրիանի-Մաջադիա-Թոթխամ ճանապարհի խաչմերուկ՝ 5,5 կմ
Բակուրիանի-Թոթխամ-Կորխ ճանապարհի խաչմերուկ՝ 2,5 կմ
Բակուրիանի-Օրջա-Խանդո-Վարեւան-Ալաստան-Կոկիո-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկ՝ 23,5 կմ
Արագվա-Գոման-Օլվարեդ՝ 7 կմ
Բակուրիանի-Զակ-Տրկնա-Գոման ճանապարհի խաչմերուկ՝ 5 կմ
Գոման-Բալխո-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա՝ 10 կմ
Բակուրիանի-Բարալեթ-Էխտիլա-Փոքր Սամսար-Մեծ Սամսար ճանապարհի խաչմերուկ՝ 15կմ
Կաջո-Ագանա-Սիրկվա՝ 3,5 կմ
Բարալեթ-Կաջո-Ալաթուման-Բեժանո՝ 10 կմ
Բակուրիանի-Մոդեգամ ճանապարհի խաչմերուկ՝ 2,5 կմ
Բակուրիանի-Ղադոլար-Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկ՝ 3 կմ
Բակուրիանի-Լոմատուրցխ-Բուռնաշեթ ճանապարհի խաչմերուկ՝ 2 կմ
Բակուրիանի-Տուրցխ ճանապարհի խաչմերուկ՝ 1,5 կմ
Ընդհանուր առմամբ, ձյունից կմաքրվի 174 կմ գյուղական ճանապարհ:
Պետք է մաքրվի նաև Ախալքալաք քաղաքի հետևյալ փողոցները.
Ազատություն
Նալբանդյան
Չարենց
Թումանյան
Թամար Թագուհի
Մաշտոց
Դարբինյան
Մալխասյան
Ճավճավաձե
Ռուսթավելի
Միկոյան
Մարգարյան
Ջավախիշվիլի
Գուսան Հավասի
Ձնեքրման աշխատանքները ներառում են ինչպես մաքրում գրեյդերով (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա), այնպես էլ ռեագենտի լցնում: Ձյունը կմաքրվի միայն Ախալքալաքի քաղաքապետարանի դիմումի հիման վրա։
Լուսանկարը՝ արխիվից