«Հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է սկսած վեց ամսականից»,- հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել պատվաստման գործընթացում ընդգրկված մոտ 400 բուժհաստատություններում։ Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը գնել է Sanofi Pasteur քառակի պատվաստանյութի 200 000 դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից մեկն է։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնները պատվաստումները սկսել են սեպտեմբերի վերջից։ Առաջին փուլում ծառայությունից օգտվել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող մարդիկ։ Մինչև նոյեմբերի 15-ը պատվաստումն անվճար կլինի բոլորի համար»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում։