Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, Կախեթիում եղբայրը սպանել է քրոջը:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը վիճաբանության ժամանակ ֆիզիկական վնասվածքներ է հասցրել քրոջը՝ 1988 թվականին ծնված Մ.Ա.-ին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։
«ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1987 թվականին ծնված Զ.Ա.-ին: Վերջինս մեղադրվում է ընտանիքի անդամի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար, ինչը հանգեցրել է կյանքի կորստի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11 պրիմա 117-րդ հոդվածի 4-րդ մասով։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 14 տարվա ազատազրկմամբ։