Քելլի Դեգնանի խոսքով, այժմ Վրաստանի համար իրական հնարավորություն կա հասնելու իր ինտեգրացիոն նպատակներին, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն 12 առաջարկությունների իրականացման համար։
«Ես չեմ ուզում պատասխանել Արեստովիչի փոխարեն, ես չեմ կարողանա նրա փոխարեն պատասխանել, նա Ուկրաինայի կառավարության անդամ է։ Ես ձեզ կասեմ ԱՄՆ դիրքորոշումը: Մենք հետևողականորեն և հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի եվրոպական ձգտումներին, որոնք ներառում են անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Եվ մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի Վրաստանը հասնի այդ նպատակներին: Կարծում եմ, որ հիմա դրա իրական հնարավորությունը կա, եթե ղեկավարները համաձայնվեն և ձեռնարկեն քայլեր, որոնք անհրաժեշտ են 12 առաջարկությունների իրականացման համար։ Դրա համար կարևոր է նաև քաղաքացիական հասարակության, տարբեր շահագրգիռ կողմերի լայն և ներառական մասնակցությունը, որպեսզի ԵՄ-ն տեսնի այդ պատրաստակամությունը։ Սա այն է, ինչ անհրաժեշտ է լիարժեք ինտեգրման համար, և այդ քայլերը պետք է արվեն»,- ասել է Քելլի Դեգնանը։
Միևնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ «այն ամենն, ինչ բաժանում է Վրաստանին ու Ուկրաինային կամ նպաստում է Վրաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների առաջացմանը, միայն Ռուսաստանի օգտին է»։
«Ռուսաստանը ներխուժեց և՛ Վրաստան, և՛ Ուկրաինա։ Այն վտանգ է ներկայացնում այս երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և շատ կարևոր է Վրաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելը»,- ասել է Քելի Դեգնանը: