Հոկտեմբերի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման միամսյակի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում, որն անցկացվեց «Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ» կարգախոսի ներքո։

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակի շրջանակներում այսօր տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին սակրեբուլոյի աշխատակիցներ, պատգամավորներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բժիշկներ։

Հանդիպումը բացեց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում գենդերային խորհրդի ներկայացուցիչ, սակրեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը, ով ներկայացրեց մի շարք միջոցառումներ, որոնք Ախալքալաքի մունիցիպալիտետում կանցկացվեն կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակի շրջանակներում: Այդ միջոցառումների թվում կլինի սակրեբուլոյի շենքի լուսավորությունը վարդագույնով, ինչպես նաև ֆլեշմոբ Ախալքալաքւոմ բժիշկ Ելենա Ֆիգելի անվան պուրակում՝ վարդագույն փուչիկներով։
rak
Հանդիպմանը ելույթ ունեցան Ախալքալաքի հիվանդանոցից հրավիրված բժիշկները, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ։

Բժիշկ Ասյա Գուլիևան խոսեց այս հիվանդության տարածվածության և այն մասին, որ շատ երիտասարդ կանայք ունեն կրծքագեղձի և այլ վերարտադրողական օրգանների քաղցկեղ։ Քաղցկեղի այս տեսակը, ըստ նրա, շատ դժվար է հայտնաբերել, քանի որ հիվանդությունն ասիմպտոմատիկ է։

Բժիշկները հորդորում են զգոն լինել և շոշափել կրծքավանդակը, դիմել մանկաբարձ-գինեկոլոգների, կատարել ուլտրաձայնային հետազոտություն։ Հղիության ընթացքում դիմել բժշկի:

Բժիշկները նշեցին, որ այս պահին անհրաժեշտ է բարձրացնել բնակչության գրագիտությունը այս հիվանդության վերաբերյալ, քանի որ կանայք մինչև 25 տարեկանը բժշկի չեն դիմում։ Հիմնականում բժիշկները բուժում են արդեն խորացված պաթոլոգիայով, երբ ի հայտ են գալիս ախտանշանները, և սա արդեն քաղցկեղի 4-րդ կարգն է։ Հատկապես անհրաժեշտ է զգույշ լինեն այն կանայք, ովքեր ունեն ժառանգական գործոն, այսինքն՝ մայրը, տատիկը և այլ մերձավոր ազգականներ ունեցել են այս հիվանդությունը։ Բժիշկները նշել են գրագիտության բարձրացման կարևորությունը, քանի որ վաղ փուլերում քաղցկեղի 90%-ը բուժելի է: Այս հիվանդությունը կարող է ախտահարել նաև տղամարդկանց, թեև շատ փոքր թվով: Եթե նախկինում այս հիվանդությունը շատ վտանգավոր էր ուշ ախտորոշման պատճառով, ապա այժմ խորացված ախտորոշման շնորհիվ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում, նման դեպքերում լինում է ռեմիսիա։

Ախալքալաքի հիվանդանոցի գինեկոլոգները հայտնեցին, որ մամոգրաֆիան, կրծքագեղձի հետազոտությունն այն անվճար հանրային ծառայություններից է, որն ԱՀԿ-ն օգտագործում է քաղցկեղը հայտնաբերելու համար: