Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հաստատեց 2022 թվականի բյուջեի փոփոխությունների հերթական փաթեթը, որը հիմնականում ներառում էր 357 988 լարիի չափով ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնց իրականացումը հնարավոր է դարձել տենդերներից խնայողությունների շնորհիվ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեն 15 տենդերներից տնտեսել է 324 622 լարի, որը կծախսվի այլ ենթակառուցվածքային աշխատանքների վրա։
Սակրեբուլոն երեկ հաստատեց բյուջեի փոփոխությունների փաթեթը, որը ներառում է ենթակառուցվածքային նախագծերի ծախսերը եւ ոչ միայն։
Պատգամավորները հաստատեցին Ախալքալաքի մունիցիպլաիտետի ճանապարհները ձյունից մաքրելու համար 100 հազար լարիի ծախսը:
Սակրեբուլոյի մեքենաների սպասարկման համար հատկացվեց 1445 լարի:
Փոքր Սամսար գյուղի հիմնական ջրատարի վերականգնումն ավարտելու համար հաստատվեց 71041 լարի:
Ենթակառուցվածքային նախագծերը, որոնք այս տարի կիրականացվեն գյուղերում շնորհիվ բյուջեի ընթացիկ փոփոխության, հետեւյալն են.
1. Արագվա գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգում՝ 22 708 լարի.
2. Բեժանո գյուղի ծիսակատարությունների տան վերանորոգում՝ 22177 լարի.
3. Կոթելիա գյուղի լուսավորություն՝ 10000 լարի.
4. Գոման գյուղի լուսավորություն՝ 10000 լարի.
5. Էխտիլա գյուղի լուսավորություն՝ 6000 լարի.
6. Արհեստական լճի կառուցում Բավրա գյուղում՝ 48222 լարի.
7. Վաչիան գյուղում ֆուտբոլի դաշտի կառուցումն ավարտելու համար` 53304 լարի.
8. Քաղաքը նախկին թիվ 1 զինվորական ավանի հետ կապող կամուրջը լուսավորելու համար՝ 13091 լարի։
ենթակառուցվածքային աշխատանքների մեծամասնության Նախագծերը ավարտված են, իսկ մնացածը նախապատրաստման փուլում են։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել այս տարի։