Մեկնարկել են Ջիվանու այգու վերականգնման աշխատանքները, որն ավելի հայտնի է որպես «Մնդոյի այգի»: Այգու քարե ցանկապատն ապամոնտաժվել է, տարածքն ազատվել է ծառերից ու թփերից։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ վերականգնման արդյունքում այգին կունենա լուսանկարում երևացող տեսքը։
Ախալքալաքի Ջիվանու զբոսայգու վերականգնման համար սկզբում հատկացվել էր 639 232 լարի։ Աշխատանքների իրիականացման տենդերը շահել է «K-ընկերությունը»՝ 580 000 լարիի չափով։ Ընդհանուր ծախսի 82.2%-ը պետական, իսկ 17.8%-ը՝ տեղական բյուջեի ներդրումն է։
Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: 2022 թվականին աշխատանքներ կիրականացվեն 525 486 լարիի չափով, իսկ 2023 թվականին՝ 113 746 լարիի։ 2022 թվականին աշխատանքները պետք է իրականացվեն պայմանագրի ստորագրումից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, իսկ 2023 թվականին՝ 120 օրվա ընթացքում։
Նախագծի համաձայն՝ այգու տարածքը կբարեկարգվի, կենտրոնում կլինի շատրվան, սրճարան, կտեղադրվեն նոր նստարաններ, աղբամաններ, կլինի գեղեցիկ երկհարկանի ցայտաղբյուր, կկազմակերպվի գիշերային լուսավորություն։ Այգում կլինեն մանկական ատրակցիոններ։ Այգու երկայնքով հեծանվային ճանապարհ կլինի։
Այգու ընդհանուր տարածքը 2904 ք/մ է։