Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղերի դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղեր կան։

Չնայած ուսումնական տարին ընթացքի մեջ է, Ախալքալաքի շրջանի որոշ դպրոցներում թափուր աշխատատեղեր կան։ Պարբերաբար կառավարության կայքում teacherjobs.ge հայտարարվում են դպրոցների թափուր աշխատատեղերը:

Հոկտեմբերի 10-ի դրությամբ թափուր աշխատատեղեր կան հետեւյալ դպրոցներում.

Կոթելիա գյուղի հանրային դպրոցում պահանջվում է.

  • Մաթեմատիկայի ուսուցիչ 8, 9, 10 դասարաններում
  • Ֆիզիկայի ուսուցիչ 7,8,9,10,11 դասարաններում
  • Անգլերենի ուսուցիչ 3,4,5,6,7,8 դասարաններում:

Հայտերի ընդունումը մինչև հոկտեմբերի 16-ն է։

Կումուրդո (Գումբուրդո) գյուղի հանրային դպրոցին անհրաժեշտ է կենսաբանության ուսուցիչ 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների համար։ Հայտերի ընդունումը մինչև հոկտեմբերի 14-ն է։

Թախչա գյուղում պահանջվում է հատուկ ուսուցիչ: Հայտերի ընդունումը մինչև հոկտեմբերի 14-ն է։ Նշենք, որ Թախչա գյուղում սովորում է ընդամենը 3 աշակերտ։

Կուլիկամ գյուղի հանրային դպրոցը փնտրում է քիմիայի ուսուցչի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է։