Պահպանվող տարածքների գործակալության կողմից ստեղծվել է հեռախոսային հավելված, որով պահպանվող տարածքներ այցելելն ավելի է հեշտանում։Սակայն հավելվածում դեռևս Ջավախքի պահպանվող տարածքները ներառված չեն:

Հավելվածի ներկայացումը երեք շաբաթ առաջ է եղել, սակայն այն դեռ վերջնական ավարտին չի հասցվել։

Հավելվածում ներկայացված է պահպանող տարածքներ հասնելու ճանապարհները, նշված է, թե որտեղ կան ռեստորաններ, հանգստյան տներ։ Այն զբոսաշրջինկների ուղին ավելի է հեշտացնում, դրանով պահպանվող տարածքներն հասանելի կդառնան մարդկանց, զբոսաշրջիկն այլևս շփոթմունքի մեջ չի ընկնի թե ուր գնա, կամ որ ճանապարհով։

Հավելվածում դեռևս ներկայացված է Լագոդեխի պաշտպանվող տարածքները, Մարտվիլիի և Օկացիայի բնության հուշարձանը, Ալգեթիի ազգային պարկը, Բորժոմ-Խարագաուլիի պաշտպանված տարածքները։

Հավելվածը երկու լեզվով է՝ վրացերեն և անգլերեն։ Այն կարող են ներբեռնել ինչպես Android օգտագործողները, այնպես էլ ios։

Ուսումնասիրելով հավելվածը JNEWS-ը նկատեց,  որ դեռ ներկայացված չէ Ջավախքի պահպանվող տարածքների թե՛ նկարագիրը, թե՛ ճանապարհը։ JNEWS-ը դիմեց  պահպանվող տարածքների գործակալություն, որտեղից էլ մեզ վստահեցրին, որ հավելվածը դեռ վերջնական պատրաստ չէ և աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Այս հավելվածում դեռ շատ տեղեկություն չկա, կամաց-կամաց ամեն ինչ կտեղադրենք, հիմա շատ տարածքներ ունենք ավելացնելու, օրինակ՝ Կազբեգին, Թուշեթին, մեկ առ մեկ ավելացնում ենք, ուղղումներ ենք անում։ Կարող եմ վստահաբար ասել, որ վերջնական, պատրաստ կլինի մինչև գարնան սկիզբ», – ասաց պահպանվող տարածքների գործակալության ներկայացուցիչ Նիկո Թևդորաշվիլին։