2023 թվականից սկսած խրոնիկ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների ֆինանսավորումը կկրկնապատկվի և կկազմի մոտավորապես 50 մլն լարի, հայտարարել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակեցվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:

Զուրաբ Ազարաշվիլին խոսեց նաև այն առավելությունների մասին, որոնք, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացի կունենա խրոնիկական դեղամիջոցների ավելացված բյուջեի շրջանակներում։

«Ներկայումս մոտ 24 մլն լարիով ֆինանսավորվում են խրոնիկական հիվանդությունների բուժման դեղերը, որոնք մեր քաղաքացիներն անվճար ստանում են դեղատներում։ 2023 թվականի հունվարից այս դեղերի համար նույնպես կսահմանվեն տեղեկանքային գներ, այսինքն՝ ինքնարժեքի վերին շեմ։ Ըստ այդմ, այժմ ֆինանսավորվող 24 միլիոնով մենք շատ ավելի շատ դեղեր ենք ծածկելու։ Բացի այդ, հաջորդ տարի խրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների բյուջեն կկրկնապատկվի և կհասնի 50 մլն լարիի։ Սա նշանակում է, որ ավելի շատ քաղաքացիների համար հասանելի կդառնան ավելի շատ բրենդային դեղամիջոցներ, ինչն իր հերթին կազդի նրանց գոհունակության վրա»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։