Այսօր Խաս Բախչա զբոսայգու դիմաց գնտվող մարզադաշտում տեղի ունեցավ Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակից Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշարի հերթական հանդիպումները։

futbol

Այսօր մրցում էին՝ սակրեբուլոյի, Georgia, TBC և CREDO բանկերի թիմերը։

futbol2

Սակրեբուլոյի թիմը խաղում էր Georgia բանկի հետ, որն ավարտվեց սակրեբուլոյի թիմի հաղթանակով՝ 5-1 հաշվով, իսկ TBC և CREDO բանկերի թիմերի դիմակայությունն ավարտվեց TBC բանկի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

futbol3<

futbol4

Վաղը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12։00-ին կկայանա հուշամրցաշարի եզրափակիչ փուլը, որտեղ առաջին և երկրորդ հորիզոնականների համար պայքարը կշարունակեն սակրեբուլոյի և TBC բանկի թիմերը, իսկ երրորդ տեղի համար՝ Georgia և CREDO բանկերի թիմերը։

Հուշամրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին, որին մասնակցում են սակրեբուլոյի, քաղաքապետարանի, սպորտ դպրոցի, SGJC գազ ընկերության, TBC, Credo և Georgia բանկի աշխատակիցները։

futbol5

Հիշեցնենք, որ Հովհաննես Ամիրբեկյանն աշխատում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունում։ Նա մահացել է 2020 թվականին, կորոնավարակի պատճառով։