Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության տվյալներով՝ մեկ անձ պատասխանատվության է ենթարկվել՝ առանձնապես խոշոր չափերով կանխամտածված հարկերից խուսափելու համար։ Գործարարը պետությունից թաքցրել է գրեթե 2 մլն լարիի հարկ։
Մեղադրյալը, ըստ քննչական ծառայության՝ դիտավորությամբ սխալ հայտարարագրեր է ներկայացրել։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, խախտելով հարկային օրենսդրությունն իր փաստացի հսկողության տակ գտնվող ընկերության միջոցով, ապօրինի ճանապարհով նյութական շահ ստանալու նպատակով, պարբերաբար սխալ հայտարարագրեր է ներկայացրել և խուսափել պետական բյուջեին ընդհանուր առմամբ 1 616 371 լարի վճարելուց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 218-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։