Այն քաղաքացիները, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ, այլևս ենթակա չեն մեկուսացման: Վրաստանի կառավարության որոշման համաձայն, վարակակրի հետ շփում ունեցած անձանց խստորեն խորհուրդ է տրվում դիմակ կրել։

«Վարակված քաղաքացու հետ շփումից հետո՝ 10 օրացուցային օրերի ընթացքում խստորեն պահանջվում է դիմակ կրել՝ այդ թվում՝ հասարակական վայրերում, տանը և այլուր»,- նշված է որոշման մեջ: