Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրով (ՕԳԾ) աշխատանքներն ավարտվել են 20%-ով։ Մնացած դեպքերում, տարբեր գյուղերում կատարված աշխատանքների տոկոսային ցուցիչը տարբեր է՝ 5%-ից մինչև 70%։
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքներն որոշ տեղերում արդեն ավարտվել են, որոշ գյուղերում դրանք ավարտական փուլում են, որոշներում էլ դեռ շինարարների հետ պայմանագրի կնքման փուլում են։
«Օգնություն գյուղին» ծրագրով կնքվել է 43 պայմանագիր, որից 14-ն արդեն ավարտված է։ Դրանք հիմնականում Ազավրեթ, Բուռնաշեթ, Տրկնա, Կարտիկամ, Թախչա, Մոդեգամ, Արագվա, Կոթելիա, Ֆիլիպովկա, Սիրկվա, Կաջո, Պտենա, Խավեթ գյուղերի աշխատանքներն են։
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Արա Մովսիսյանի, մնացած 50 գյուղերում աշխատանքներն ավարտվել են տարբեր մակարդակներով։
« 7 գյուղերի աշխատանքների տենդերը հայտարարվել է 3-րդ անգամ, հիմա դրանք կայացել են, ընթանում է նախապատրաստական գործընթացը, փաստաթղթերի նախապատրաստումը: Աշխատանքների ընթացքում այլ խնդիրներ չեն եղել, բայց ընդհանուր առմամբ խնդիրներ, եթե կան, հետո կբացահայտվի։ Իսկ տենդերները չեն կայացել, քանի որ մասնակիցներ չեն եղել»,- ասում է Մովսիսյան Արան։
Արա Մովսեսյանի խոսքով, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին առընթեր ստեղծված հանձնաժողովը վերջնական ընդունել է 8 գյուղի աշխատանքներ, մնացած 6 գյուղում նույնպես աշխատանքներն ավարտվել են, սակայն հանձնաժողովը դեռ գնահատում է։
ՕԳԾ-ով աշխատանքների ժամկետն այս տարվա դեկտեմբերի 31-ն է, Արա Մովսեսյանը վստահ է, որ մինչ այդ աշխատանքները կհասցնեն ավարտել։
Նշենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները ժողովների ժամանակ ընտրում են հենց իրենք՝ գյուղացիները։ Մինչ աշխատանքների սկսվելը նրանք իրավունք ունեն փոխել իրենց ընտրությունը:
Սակայն, կան մի շարք աշխատանքներ, որոնք իրավասու չեն կատարել այս ծրագրի շրջանակներում: Օրինակ՝ գազաֆիկացում, ակումբների շինարարություն, ծիսակատարությունների տների վերանորոգում և այլ աշխատանքներ։
ՕԳԾ-ով հատկացված գումարը կարող է ուղղվել հետևյալ աշխատանքներին. խմելու ջրի համակարգի վերականգնում, ջրմուղների վերականգնում, ոռոգման ջրատարների ափերի ամրացում, ճանապարհների նորոգում, կամուրջների և հիմքերի վերականգնում, կամուրջների ճաղերի վերանորոգում, դպրոցների արտաքին տարածքի բարեկարգում, նախադպրոցական հաստատությունների գույքի ձեռքբերում, արտաքին լուսավորության, ամբուլատորիաներ, մարզագույք և մարզադաշտ, զբոսայգի, զուգարան, ջրաղացների վերականգնում և մինի ՀԷԿ-երի վերականգնում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Նաև, կախված բնակչության թվաքանակից, գյուղերը ստանում են 12 000 կամ 16 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետին այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացվել է 922 հազար լարի։