Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքային հատուկ ռեժիմի: Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դեպի Վրաստան տրանսպորտային հոսքը կտրուկ աճել է։
Անցյալ շաբաթ պաշտոնական հայտարարության մեջ մաքսային ծառայությունը պնդում էր, որ առանձնապես ոչինչ չի կատարվում, և որ սահմանին այցելուների թվի աճ չկա:
Այսօրվանից Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում մաքսավորների թիվն ավելացվել է, բոլոր կետերն աշխատում են շուրջօրյա։
«Վրաստանից եկող բեռնատարների մաքսային հսկողության ընթացակարգերը (Կազբեգի մաքսակետը Ռուսաստանի Դաշնության կողմից Լարսի մաքսակետով մասամբ հետաձգվում են», – խոստովանում են ֆինանսների նախարարությունում։
Սեպտեմբերի 21-ից Վերին Լարս վրաց-ռուսական ցամաքային սահմանին Վրաստան մեկնել ցանկացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կիլոմետրանոց հերթեր են գոյացել։ Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում հայտարարվել է մասնակի մոբիլիզացիա՝ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են 300 հազար մարդ ուղարկել Ուկրաինա կռվելու։ Մոբիլիզացիայի հայտարարումից հետո տասնյակ հազարավոր ռուսներ սկսեցին լքել երկիրը։