Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել։

Հետաքննությունը պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով 2018 թվականից Թբիլիսիում՝ իր տանը, 100 լարիի կեղծ թղթադրամներ է պատրաստել, որոնք հետո վաճառել է Թբիլիսիի առևտրային ցանցերում։

Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 800 լարիի կեղծ 100 լարիանոց թղթադրամներ և կեղծ փող արտադրելու համար նախատեսված տեխնիկա։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։