Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը։

«Վրաստանի նախագահը մեկնել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը», – հայտարարել է նախագահի վարչակազմը։

Նրանց հաղորդմամբ՝ Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վրաստանի նախագահը սեպտեմբերի 18-ին կմասնակցի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի քաղաքացիական հուղարկավորությանը և Չարլզ III-ի ընդունելությանը:

Իսկ սեպտեմբերի 19-ին նա մասնակցելու է պետական հուղարկավորության արարողությանը և ընդունելությանը, որը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարարի քարտուղարի անունից։

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Վրաստանի նախագահի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ։