Այսօր՝ սեպտեմեբրի 16-ին, Ախալքալաքի շրջանում հաստատվել է կորոնավարակի մեկ նոր դեպք։

Հանրային առողջապահության կենտրոնում այսօր կորոնավիրուսի 9 արագ թեստավորում է կատարվել, որոնցից միայն մեկն է դրական եղել:

Ինքնամեկուսացման մեջ է գտնվում երկու անձ։

Ըստ առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի, կորոնավարակային իրավիճակը բարելավվել է։

«Համեմատած մի քանի ամիս առաջվա կարող եմ ասել, որ հիմա թեթևացել է վիճակը, նախկինում դեպքերը շատ էին, շատերն էլ չէին գալիս թեստ հանձնելու։ Հիմա ավելի շատ տարածված է էնտերովիրուսը, քան կորոնավիրուսը», – ասաց նա։

Դպրոցներում դեռ թեստավորում չի սկսվել, քանի որ թեստերի պակաս կա, իսկ մանկապարտեզներում անպայման կհանձնեն թեստ։

Հարկ է նշել, որ այն անձը, ում մոտ հաստատվել է կորոնավարակ, պետք է 8 օր ինքնամեկուսանա, այնուհետև ինքնամեկուսացումից հետո 6 օր դրսում անպայման պետք է շնչադիմակ կրի։